s.

road, way, route, journey;
passage;
յ— արկանել, to send on a voyage, to start a person on a journey;
յ— անկանել, ուղւոյ լինել, to set out, to start, to leave, to depart, to go away.

• «ճամբայ, ճանապարհ» ՍԳր. Ա-գաթ. որից ուղևոր Դտ. ժթ. 17. Առակ. զ. 11, ուղեկից ՍԳր. Ոսկ. ես. ուղեկցել Վեցօր. ուղեգնաց Ագաթ. գողուղի Ա. մկ. ժ. 82. արտուղի Իգնատ. թղ. 77 (ոսկեդարեան!) զարտուղի Յճխ. Սարգ. նրբուղի Վրդն. երգ. Տօնակ. ուղանցական «ճամբո՞րդ» Տիմոթ. կուզ, էջ 192. ուղարկել կամ յուղարկել ՍԳր. Ոսկ. Եղիշ. յուղարկիչ Ոսկ. մ. գ. 6. յուղար-կաւոր Ա. եզր. ը. 52. Ասող. Մաշտ. յուղարկ երթալ Եփր. թգ. յուղարկութիւն կամ ուղեր-կութիւն «մեռելի յուղարկաւորութիւն» Նորա-գիւտ բ. մն. ժզ. 13. ստարտուղիլ Սարև հանգ. յղել (<*յուղել) ՍԳր. Ոսկ. մ. բ. 2 ևն։ Շփոթուելով ուղիղ բառի հետ՝ երբեմն սխալմամբ գրւում է կրկին ղ-ով. ինչ. ուղ-ղեկից (իմա՛ ուղեկից) Տոբ. ե. 22։ Միջին հայերէնի ձևեր են յղարկել, աղարկել Վրդն, պտմ. 157, յըղրկել REA 1, 245, յղարկաւոր, բղևորիլ Վրք. հց. ըղևորութիւն Գնձ. ղևորել Վրք. հց. ա. 174. Սիսիան. ղևորեալ Պա-րականոն շար. 140. ղևոր Ճառընտ.։ Յղոմ ձևն ունի Համամ. քեր. 265։ Նոր բառեր են երկաթուղի, երկաթուղագիծ, ծառուղի, խճու-ղի, փապուղի, փակուղի, ներքնուղի, ուղար-գել, ուղեցոյց, կոյուղի, գործուղել, գործու-ղում ևն։ Յետին հեղինակների մօտ մի քա-նի տեղ գտնում ենք ուղ «անցք, ճանապաոհ, ձևը. այսպէս Նար. կէ. էջ 173 և կուս. Երռն մտթ. 352. այս ձևը սխալ գրչութիւ՞ն է, թէ

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ul-արմատից. սրա հետ հմմտ. յն. ἀυλός «երկարաձև փոս անցք, սրինգ, խողովակ», ἕ́ναυλος «գետի ան-կողին», αὸλών «կիրճ, հովիտ, փոս, նեղուց, ջրանցք», հսլ. ulica, ռուս. улипa. չեխ. ulioα «փողոց, նրբանցք», հսլ. uliji, ռուս. улeй, չեխ. նl, լիթ. aulys, avilys, լեթթ. aulis, aule, avele «մեղուի փեթակ» (այսպէս կոչ-ուած, ըստ որում փեթակը նախապէս ծա-ռերի խոռոչումն էր, ինչպէս ցոյց են տալիս նաև ռուլգար. ulei «սնամէջ կոճղ ծառի, որ գործածւում է իբր ջաղացքի նաւ, կամ իբր փեթակ», սլով. նlj «սնամէջ ծառ, փեթակ»). լիթ. aūlas, հպրուս. aulinis «կօշկի վիզ», aulis «ոտքի ոլոք», նորվ. aul, aule, jol «angelica silvestris բոյսը», հհիւս. -joli «սպիտակ եղիճի (angelica archangelica) ցօղունը» (այս երկու բոյսերը Նորվեգիայում կոչւում են նաև slke, որի բուն նշանակու-թիւնն է «եղէգ»), լեթթ. ula, ulá «անուի ա-կանոց, այսինքն անուի մէջտեղի ծակը, որից առանցքն է անցնում», լատ. (շրջմամբ) al-vus «խոռոչ, փոր», alveus «խոռոչ, փոս, գուշ, փեթակ, գետի անկողինը» (Pokorny 1, 25, Walde 30, Boisacq 101, Ernout-Meil-let 38. Trautmann 18)։ Այս ձևերը ենթա-դրում են հնխ. aulos գոյականը, որի ար-մատն է eul-, oul-, ul-. վերջինը՝ որ նոյնի ստորին ձայնդարձն է, գտնում ենք յատ-կապէս հյ. ուղի և լեթթ. ula, ulá ձևերի մէջ։ Տե՛ս նաև Օղ։

• Ինճեճեան, Եղան. Բիւզ. 1819. 147 ուղիղ «շիտակ» բառից. հմմտ. տճկ. doγru yol «շիտակ ճամբայ, պողոտայ»։ ՆՀԲ լծ. թրք. yol «ճամբայ» և oluq «խողովակ»։ Հիւնք. թրք. yol, Muller, armen. VI, թիւ 47 համեմատեց առա-ջին անգամ հսլ. ulica, ռուս. улиц։ «փողոց» բառերի հետ։ Հիւբշ. 484 այս մեկնութիւնը անստոյգ է համարում։ Meillet MSL 8, 238 յուղ-արկել համե-մատում է հսլ. sulu «պատգամաւոր», sulati «ուղարկել» ձևի հետ (ըստ Liden,

• Arm. St. 77 հսլ. sulu ծագում է հնխ. kul-ձևից, որ պիտի տար հլ. *սուլ. նոյնը կրկնում է Boisacq 211 ծան.)։ Աճառ. ՀԱ 1899, 206բ կցում է ուղիղ բառի հետ։ Pedersen, Հյ. դը. լեզ. 193 տալիս է վերի մեկնութիւնը, որ ընռու-նում են Boisacq 1099, Walde 30 և Po. korny 1, 25։ Մառ, Ocнов. табл. էջ 2 արաբ. sabīl և ասոր. šəwīlā «ճամբայ» բառերից հանում է սեմ. šbl, sbl ար-մատը, որին լծորդ է դնում յաբեթ. «*bl hvl, որից վրաց. biliki «նեղ ճամբայ», vla, svla «երթալ, քայլել». մոռանում է յիշել այստեղ նաև հյ. ուղի։ Meillet, Յուշարձան 211 վարանելով յիշում է հսլ. ulica։ Karst, Յուշարձան 407 սու-մեռ. sul «փողոց», 423 թրք. yol, եա-քուդ. suol, չուվաշ. šul, šol, կիրկիզ. žol «ճամբայ»։ Մառ ЗВО 25 (1921), էջ 26 մինգր. olə «ճանապարհ» և վրաց. reba «երթալ» բառերի հետ, իսկ Яфeт. cбoр. 1, 63 ալբան. uδε, բասև. bide «ճանապարհ» բառերի հետ։ Պատահա-կան նմանութիւն ունին թրք. yol և չին. [other alphabet] ︎ lu4 «ճանապարհ, փողոց»։

• ԳՒՌ.-Անկախ ձևով են միայն Շմ. հէղի, Հւր. հղիք, Ղրբ. Մղր. հղէ՛ «ճանապարհ». որոնցից Ղրբ. հղէ անէլ, Երև. հղու անէլ «ու-ղարկել»։ Ածանց ձևեր են նեռևաւռնում 1. Ուղարկել >Ջղ. աղարկել, Հճ. mղmյգել, Ագլ. ըղա՛րկիլ, ղա՛րկիլ, Սլմ. օղօրկել, Մրղ, օղօրկէլ, Մշ. օղըրգել, ըղըրգել, Վն. էօրէօխ-կել, Մկ. հէօրէօղկիլ, Գոր. Ղրբ. ղարկէլ, Երև. ղարգէլ, Ախց. ղրկէլ, Սեբ. ղրգէլ, Սվեդ. Տփ. ղրգիլ, Մղր. ղո՛ւրկիլ, Շմ. խրկիլ, Սչ. խրգել, Ակն. Ննխ. Պլ. խրգէլ, Խրբ. խրգիլ.-2. Ու-ղևորել >Չն. աղավօրէլ «ճանապարհ դնել», Պլ. խավրէլ «ուղարկել».-3. Ուղել, Ուղղել Զթ. «քայլել»։

• ՓՈԽ.-Pedersen, Հայ. դր. լեզ. 193-196 (KZ 40, 194) մեզանից է դնում օսմ. yoὶ եաքուտ. suol, չուվաշ. šul, šol «ճամբայ», որից թրք. yollamaq «ուղարկել»։ Նոյնպէս է նաև Գազանճեան, Յուշարձան 325։-Բոլո. րի էլ նմանութիւնը պատահական է։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անուղիղ

Արտուղի

Գողուղի

Դէպուղիղ

Երկաթուղի

Զարտուղի

Զարտուղիմ (եցայ)

Թերուղիղ

Լուղիմ

Ծառուղի (ղւոյ)

Ղուղիմ (եցայ)

Միակուղի

Յուղիտայ (ի)

Նաւուղիղ (ղղի)

Ներքնուղի

Նրբուղի

Ուղիղ

Ուղիղ (ղղոց)

Չորեքկուղի

Չորեքուղի

Voir tout